Տ. Ուրիխանյան. «Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում հայտնվել ենք, այլ պետք է գրագետ աշխատել»

Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ ԲՀԿ խմբակցությունից հանդես եկավ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, թե Հայաստանն իզուր ընկավ անհասկանալի վայրիվերումների մեջ, դարձավ անվստահեի գործընկեր Ռուսաստանի համար. «Պետք չէր ինքներս մեզ խաբել, թե Մոսկվան ոչինչ չէր տեսնում»:

Նա մեջբերեց Գագիկ Ծառուկյանի խոսքերը, թե ՀՀ տնտեսության համար ՌԴ-ն առաջին տնտեսական գործընկերն է և անվտանգության առաջին երաշխավորը, որտեղ 2 միլիոնից ավելի հայ է ապրում, և հարկավոր էր կետ առ կետ բանակցել՝ պաշտպպանելու հայ սպառողի շահերը, ոչ թե շտապել.

«Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում հայտնվել ենք, այլ պետք է գրագետ աշխատել: Կարող ենք, հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես գյուղմթերքների ծավալները: Ինտեգրացիոն պրոցեսները փոքր և ռեսուրսներով աղքատ տնտեսությամբ պետությունների համար նոր դռներ են բացում, բայց դրա համար պետք է աշխատել»:

«Մենք կողմ ենք քվեարկում ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրին՝ Հայաստանը չվնասելու համար: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների քայլերին, այլ կողմ ենք քվեարկում Հայաստանի շահի համար»,- հայտարարեց Տ.Ուրիխանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031