Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է՝ սահմանագոտում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
aravot.am-ն այսօր գրել էր, որ երեկ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կարող միայն հաստատել լուրը, այլ մանրամասներ, այդ թվում զինծառայողի առողջական վիճակի մասին, հայտնել չի կարող: