Վրաստանը որոշել է սահմանափակել ռուսական ավիաընկերությունների թռիչքները

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ` Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը դեկտեմբերի 8-ից կրճատելու է ռուսական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքները դեպի Թբիլիսի: Գործակալությունը համապատասխան պահանջով դիմել է Georgian Airways ազգային ավիափոխադրողին:

Թերթի տվյալներով` Թբիլիսիի ու Մոսկվայի միջև «Աէրոֆլոտ» և «Սիբիր» ավիաընկերությունների չվերթների թիվը շաբաթական 14-ից կրճատվելու է մինչև 10-ի: Ընդ որում, «Տրանսաերո» և «Գլոբուս» փոխադրողներին («Սիբիրի» դուստր ընկերությունները) մերժել են կանոնավոր թռիչքների մշտական լիցենզիաներ ստանալու հարցում:

Նախորդ շաբաթ Georgian Airways-ն «Աէրոֆլոտին» մեղադրել է Մոսկվայի ու Թբիլիսիի միջև ավիատոմսերի գնի արհեստական նվազեցման մեջ, ինչի հետևանքով վրացական ընկերության չվերթների բեռնվածությունը կրճատվել է 60-70 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս