Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին խնդրել է հաստատել Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար 6 միլիարդ դոլար հատկացնելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Կոնգրեսին կոչ է արել քվեարկել Էբոլա տենդի դեմ պայքարում 6.18 միլիարդ դոլար հատկացնելու օգտին: Նրա խոսքերով` տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունները վերջին շրջանում սկսել են դրական արդյունքներ տալ, սակայն դեռ շատ անելիքներ կան:

Օբաման ընդգծել է, որ իրենք մշտապես պետք է զգոնություն ցուցաբերեն և չթուլացնեն համաճարակի դեմ պայքարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` Էբոլա վիրուսից մահացել է 6928 մարդ, ևս ավելի քան 16.000 մարդ վարակվել է: Տուժածների մեծ մասը բաժին է ընկել Գվինեային, Լիբերիային ու Սիեռա Լեոնեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս