Վրաստանում հայտարարվել է նախագահին վիրավորելու ու նվաստացնելու մրցույթ. Մաչավարիանի
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահի` միջազգային հարցերով նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին հայտարարել է, որ երկրում հայտարարվել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն վիրավորելու ու նվաստացնելու մրցույթ.
«Վրաստանի կառավարությանն ու Բիձինա Իվանիշվիլուն դուր չեն գալիս Սահմանադրությունն ու նախագահին հատկացված իրավունքները: Սակայն դա որևէ բան չի փոխում, եթե չհամարենք, որ հայտարարվել է նախագահին վիրավորելու մրցույթ»:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել «գաղտնալսումների մասին» օրենքի վրա երկրի նախագահի դրած վետոն, ինչի համար խորհրդարանը գովեստի խոսքերի էր արժանացել վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուց: