Բաժիններ՝

Իտալական ընկերությունը կարող է 2 միլիարդ եվրո կորցնել «Հարավային հոսք» գազատարի մասին Ռուսաստանի որոշումից

Gazeta Wyborcza-ի փոխանցմամբ` իտալական Saipem ընկերությունը երկու միլիարդ եվրո է կորցնում «Հարավային հոսք» գազատարի կառուցումից Ռուսաստանի հրաժարվելու որոշման պատճառով: Այս մասին են վկայել ընկերության կատարած հաշվարկները, որոնք հրապարակվել են իտալական մամուլում:

Saipem-ը հայտարարել է, որ Մոսկվան նախագիծը դադարեցնելու իր որոշման մասին չի իրազեկել իտալական կապալառուին: Իտալական կողմն ի սկզբանե ներգրավված է եղել «Հարավային հոսք» գազատարի կառուցման մեջ:

Saipem ընկերությանն է պատկանում Իտալիայի խոշորագույն էներգետիկ կոնցեռն Eni-ն, որը շահել է ռուսական գազատարի առաջին գծի կառուցման մրցույթը: Պայմանագրի արժեքը կազմում է 2.4 միլիարդ եվրո:

Պայմանագրի համաձայն` կապալառուն պետք է կառուցեր Սև ծովի հատակով խողովակաշարը, սակայն Ռուսաստանի անսպասելի որոշումը կարող է իտալական ընկերությանը թողնել առանց գումարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս