Սանայում Իրանի դեսպանի նստավայրի մոտ ուժգին պայթյուն է որոտացել
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հզոր պայթյուն է որոտացել Եմենի մայրաքաղաք Սանայում` Իրանի դեսպանի նստավայրի մոտ: Այս մասին հայտնում են ականատեսները: Զոհերի կամ տուժածների մասին դեռ չկա տեղեկատվություն: Նախորդ շաբաթ անհայտ անձինք հարձակվել էին Եմենի պաշտպանության նախարար Մուհամմադ Աս-Սուբեյհիի շարասյան վրա:
Զինյալները նռնականետից կրակ էին բացել շարասյան վրա, ինչից հետո հրաձգային զենքով գնդակոծել էին ավտոմեքենաները: Պաշտպանության նախարարին հաջողվել է ողջ մնալ, սակայն նրան ուղեկցող մի շարք անձինք վիրավորվել են:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    