Նավթի գնանկումը դրականորեն կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա. Լագարդ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գնանկումը սպառնում է Ռուսաստանի տնտեսական աճին: Այս մասին երեկ Վաշինգտոնում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը.
«Դա էական սպառնալիք է (Ռուսաստանի համար), և ոչ միայն տնտեսական տեսանկյունից: Այն մեծացնում է փխրունությունն ու խոցելիությունը, և նրանք տեղյակ են այդ մասին: Տեսնենք, թե ինչպիսին կլինի (Ռուսաստանի) արձագանքը»:
Լագարդը ռուսական էկոնոմիկայի թուլացման մյուս գործոնների թվում նշել է արևմտյան պատժամիջոցները և ռուբլու փոխարժեքի անկումը: Լագարդն ընդգծել է, որ նավթի գների անկումը դրականորեն կանդրադառնան համաշխարհային տնտեսության վրա: