Բաժիններ՝

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել 1956 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի ջրանցքում պարկով զենք կա, իսկ ժամը 16.45-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ջրանցքի վերջնամասում աղբամանի վրա սպիտակ պարկ է թողել, որի մեջ ռումբ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի ձեռքի 10 նռնակ, նռնակի 9 պայթուցիչ, հակատանկային 12 նռնակ` պայթուցիչով և 7 հատ ճայթիչ հրապատիճ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս