Իրաքյան բանակը տիրել է «Իսլամական պետության» ձեռքում գտնվող քիմիական զենքի պահեստին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի զորքերը «Իսլամական պետությունից» հետ են գրավել Բաղդադից հյուսիս ընկած քիմիական զենքի պահեստը:
Այս մասին Հաագայում Քիմիական զենքն արգելող կազմակերպության անդամ երկրների 19-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրաքի փոխարտգործնախարար Մուհամմեդ Ջավադ ալ-Դոուրակին:
Քիմիական զենքը գտնվել է շրջանի երկու բունկերում, որոնք դեռևս հունիսին հայտնվել էին «Իսլամական պետության» խմբավորման ձեռքում: Իրաքցի դիվանագետների խոսքերով՝ զինյալներին չի հաջողվել բացել պահեստը, ուր քիմիական զենքից բացի, գտնվել են նաև հրթիռներ ու հանդերձանք: