Բաժիններ՝

Օբաման ու Տուսկը չեն բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նոր նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ու Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը:

Տուսկի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը համաձայնվել են, թե որքան կարևոր է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Արևելյան Ուկրաինայից, դադարեցնի զորքեր ուղարկելը և դրանց տեխնիկական մատակարարումը, ԵԱՀԿ-ին հնարավորություն տա՝ կատարելու իր առաքելությունը:

Սպիտակ տունը հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Տուսկը համակարծիք են գտնվել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ չեն հայտարարվի նախքան Ուկրաինայում հրադադարի մասին մինսկյան համաձայնագրերի իրագործումը: Նրանք չեն բացառել նոր պատժամիջոցներ սահմանելը:

Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը պաշտոնապես Եվրոպական խորհրդի նախագահ է դարձել երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031