Բաժիններ՝

Նապոլեոն Բոնապարտի սև ֆետրե գլխարկը աճուրդի ժամանակ վաճառվել է գրեթե 2 միլիոն եվրոյով

The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի սև ֆետրե գլխարկը ֆրանսիական Ֆոնտենբլոյում անցկացված աճուրդի ժամանակ վաճառվել է 1.884.000 եվրոյով: Այն գնել է Հարավայի Կորեայի քաղաքացիներից մեկը, որի անունը, սակայն, չի հրապարակվում:

Հայտնի է, որ վաճառված գլխարկն այն մոտ 120 գլխարկներից մեկն է, որոնց Նապոլեոնը կրել է ճակատամարտերի ժամանակ: Դրանցից յուրաքանչյուրի գնահատաված արժեքը կազմում է 300.000-400.000 եվրո: Աճուրդի են հանվել նաև Նապոլեոնի ավելի քան 1000 անձնական իրեր:

2012 թվականին 150.000 եվրոյով վաճառվել էր Կրեմլը պայթեցնելու պլանների մասին Նապոլեոնի ծածկագրված նամակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս