Բաժիններ՝

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է. նրան տեղափոխել են Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց: Կասկածներ կան, որ նրա մոտ առկա է կոնյուկտիվիտ (շաղկապենու բորբոքում):

Բեռլուսկոնու ինքնազգացողությունը վատթարացել է դեռևս նոյեմբերի 15-ին, գրքի շնորհանդեսի ժամանակ: Այն ժամանակ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ խնդիրներ ունի ձախ աչքի հետ: Պարբերականը հիշեցնում է, որ 2009 թվականի հանրահավաքի ժամանակ անհայտ անձն արձանիկով հարվածել էր Բեռլուսկոնիի դեմքին՝ վնասելով նրա քիթը, շրթունքներն ու ատամները:

2013 թվականին Բեռլուսկոնուն արդեն իսկ հոսպիտալացրել են՝ կապված կոնյուկտիվիտի հետ: Այն ժամանակ բժիշկները Բեռկուսկոնիին նշանակել էին վեցօրյա հանգիստ:  Այս անգամ նախկին վարչապետը հարկադրված կլինի ավելի շատ ժամանակ անցկացնել հոսպիտալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս