Բաժիններ՝

Վրաստանի նախագահը խորհրդարանում արտակարգ ուղերձ կարող է հղել նոյեմբերի 14-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի բյուրոն այսօր դիտարկելու է պատգամավորների առջև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու պլանավորված ելույթին առնչվող հարցեր: Ենթադրվում է, որ նախագահը խորհրդարանին կդիմի ուրբաթ:

Սրանից առաջ Մարգվելաշվիլին երկրի վերջին իրադարձությունների կապակցությամբ կառավարությանը կոչ էր արել մոտ ժամանակներս իր հետ քննարկել ԵՄ-ի հետ Ասդոցացման համաձայնագրի ու ՆԱՏՕ-ի հետ մերձենալու միջոցների փաթեթի գործարկման հարցը, իսկ խորհրդարանին կոչ էր արել իրեն հնարավորություն ընձեռել՝ արատակարգ հայտարարությամբ հանդես գալու համար:

Մարգվելաշվիլին կարծում է, որ եվրաատլանտյան ինտեգրումն ու վրացական բանակը որը Վրաստանի ինքնիշխանության երաշխիքն է, կարող են հայտնվել վտանգի մեջ՝ կապված ներքաղաքական դիմակայության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս