Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունում:
Դրանում նշված է, որ Հասանովը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելու է վաղը:
Նիստի օրակարգում գտնվում է ավելի քան 20 հարց, որոնք միտված են ԱՊՀ-ի տիրույթում ռազմական ոլորտում բազմակողմ, փոխշահավետ համագործակցության համակարգի հետագա կատարելագործմանը: