Ծեծի ենթարկված քաղաքացու մոտ ախտորոշվել է «գլխուղեղի ցնցում»
Նոյեմբերի 6-ին, ժամը 06.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Գոռ Վ .-ն և հայտնել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մոտ, ավտոմեքենան Գոռ Վ.-ի ուղղությամբ վարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1990 թ. ծնված Գևորգ Ք.-ն է, որը ժամը 14.00-ին բերման է ենթարկվել և հայտնել, որ վիճաբանության ժամանակ եղել է միայնակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն