Հրդեհ մանկապարտեզում
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/hrdeh1.jpg)
Նոյեմբերի 6-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Հ.Դավթյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող մանկապարտեզում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լեոնարդո Գմյուրի» անվան նախակրթական համալիրում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.24-ին, մարվել՝ 10.10-ին:
Այրվել ենկախովի առաստաղի փայտյա կառուցատարրեր (մոտ 3 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն