Բաժիններ՝

Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի. Ժիրինովսկի

Իսրայելական 9-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամին.

«Այն անկարելի է լուծել, որովհետև քաղաքացիական պատերազմը հանգեցրել է լիակատար տարանջատման: Դրա համար էլ Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի, Անդրկարպատները պետք է անցնեն Հունգարիային, Չեռնովցին՝ Ռումինիային, իսկ հարավ-արևելքը կանցնի Ռուսաստանին:

Դրանք ռուսական հողեր են և երբեք չեն եղել Ուկրաինայինը: Եվ կտիրի անդորր, ամեն ինչ կվերջանա: Սակայն դա չի ցանկանում Ամերիկան, ինչպես նաև Գերմանիան՝ Իսրայելի կատաղի թշնամին՝ Հոլոքոսթի համար:

Նա ցանկանում է ստանալ Ուկրաինան, ինչպես որ ցանկանում էր Հիտլերը: Սակայն վերջինս դա անում էր տանկերով, իսկ այստեղ գործի է դրվել եվրոն»:

Ժիրինովսկին Իսրայելին մեղադրել է ժամանակին Ամերիկայի խնամակալությունը նախընտրելու մեջ՝ ընդգծելով, որ եթե Իսրայելն ընտրած լիներ ԽՍՀՄ-ին, ապա այսօր նրանը կլիներ Գազայի հատվածը, Հորդանանն ու Լիբանանը, և անդորր կտիրեր Մերձավոր Արևելքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս