Ստեփան Դեմիրճյան. Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին
ՀԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, հայտարարեց, թե իշխանություններն ամեն ինչ են արել, որ հոկտեմբերի 27-ի գործը կոծկվի: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ զարգացում կունենար, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը: «Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին, բայց ամեն ինչ արվեց, որ գործը չբացահայտվի»,- ասաց նա: