Վրաստանը ՆԱՏՕ-ն չի դիտարկում որպես իր տարածքային խնդիրները լուծելու միջոց. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ն չի դիտարկում որպես իր տարածքային ամբողջականության խնդիրները լուծելու միջոց.

«Մենք այդ խնդիրը կլուծենք ոչ թե ռազմական ճանապարհով, այլ՝ Վրաստանում ընթացող դրական գործընթացներին օկուպացված տարածքների բնակչությանն ու հասարակությանը ներգրավելու միջոցով»: Մարգվելաշվիլին նկատել է, որ եղել են դեպքեր, երբ տարածքային ամբողջականության խնդիրներ ունեցող երկրները դարձել են ՆԱՏՕ-ի անդամ.

«Մենք ունենք այդպիսի օրինակներ: Կարող եք վերցնել ՆԱՏՕ-ի պատմությունը և տեսնել, որ չկա այդպիսի պահանջ, որ երկիրը պետք է լուծի իր տարածքային խնդիրը: Օրինակ Գերմանիան. այն համարվում էր մեկ ազգ, սակայն գոյություն ուներ երկու պետություն, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ էր:

Ես մեծացել եմ Խորհրդային Միությունում, ուր ինձ ասում էին, որ ՆԱՏՕ-ն մեր հիմնական թշնամին է և որ գոյություն չունի դաշինքի հետ գործընկերության որևէ ուղի: Սակայն վերջին 25 տարում ես տեսա, որ Եվրոպան աճում է, ՆԱՏՕ-ն աճում է, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի սահմանները մոտենում են Ռուսաստանին, և որ Ռուսաստանի ամենախաղաղ սահմանները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ են»:

Տեսանյութեր

Լրահոս