Մարգվելաշվիլին ԱԱԽ-ի նիստի պատճառով չի մեկնի Բրյուսել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու պաշտոնական այցը Բրյուսել տեղի չի ունենա հոկտեմբերի 28-ին պլանավորված Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի պատճառով: Այս մասին երեկ հայտարարել է Բելգիայում Վրաստանի դեսպան ու ԵՄ-ին կից Վրաստանի առաքելության ղեկավար Նատալիա Սաբանաձեն.

«Ռուսաստանի նախաձեռնած (Աբխազիայի հետ) ինտեգրման համաձայնագրի պատճառով նախագահը գումարել է ԱԱԽ-ի նիստ և պաշտոնապես իրազեկել է, որ չեղյալ է հայտարարում իր այցը: Հետևաբար, մեր դեսպանատունն այդ տեղեկատվությունը փոխանցել է Բելգիայի ԱԳՆ-ին ու ներկայացրել է պաշտոնական նոտա»:

Սրանից առաջ վրացական մի աշարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ Մարգվելաշվիլու այցը Բելգիա չեղյալ է հայտարարվել երկրում ծագած քաղաքական ճգնաժամի պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս