Ռուսաստանը գյուղմթերքի ներկրման հարցում բացառություն է արել Թուրքիայի համար
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հոկտեմբերի 22-ից արգել է դրել Ուկրաինայից բուսական ողջ արտադրանքի ներկրման ու տարանցման վրա:
Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор), սակայն, տվյալ հարցում բացառություն է արել Թուրքիայի համար, ինչի մասին հաղորդել է նրա մամլո ծառայությունը: Ռուսական կողմը նման որոշում է կայացրել թուրքական կողմի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում:
Ռուսական կողմը ներկայացրել է այն պայմանները, որոնց պահպանման դեպքում թուրքական բուսական արտադրանքը կարող է Ռուսաստան ներկրվել Ուկրաինայի տարածքով տարանցվելուց հետո: Россельхознадзор-ն ընդգծել է, որ երրորդ երկրի միջոցով արտադրանքի տարանցումը լեգալ գործողություն է: