Նազարբաևը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարել ոչ ավանդական մեթոդներով
News.nur.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանում ղեկավարներին պաշտոնանկ կանեն նրանց ենթակաների կողմից կաշառք վերցնելու դեպքում: Այդ նորմն ամրագրվելու է կոռուպցիային հակազդելու մասին օրենքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի պետական ծառայության ու կոռուպցիային հակազդելու հարցերով գործակալության ղեկավար Կայրաթ Կոժամժարովը. «Այո՛, մենք կառաջարկենք այդ նորմն ամրագրել կոռուպցիային հակազդելու մասին նոր օրենքում»: