Բաժիններ՝

Վերջին 5 օրվա ընթացքում Էբոլա վիրուսի զոհերի թիվն ավելացել է 300-ով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 5 օրվա ընթացքում Էբոլա վիրուսի զոհերի թիվն աճել է 300 մարդով: Այս մասին երեկ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Վերջինիս հաղորդմամբ՝ աֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեա, Լիբերիա ու Սիեռա Լեոնե, Էբոլա վիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմում է 4868 մարդ, իսկ վարակվածների թիվը մոտենում է 10.000-ի սահմանագծին:

Ներկայումս նրանց թիվը կազմում է 9911 մարդ: Հոկտեմբերի 17-ին ԱՀԿ-ի ներկայացրած տվյալներով՝ Էբոլա վիրուսից մահացածների թիվը կազմել է 4546 մարդ, իսկ վարակակիրների թիվը՝ ավելի քան 9000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս