Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Թբիլիսիում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Վրաստանի ու Թուրքիայի երկկողմ համագործակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցը: Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Վրաստանին՝ կապված ՆԱՏՕ-ի հիմնական փաթեթի իրագործման հետ:
Ալասանիան շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ երկրի զինված ուժերին աջակցելու ու նրանց զարգացման հարցում ներդրում ունենալու համար: Ալասանիան նաև անհրաժեշտ է համարել խորացնել վրաց-թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը և դրա հետ կապված՝ ինտենսիվացնել համատեղ զորավարժությունները:
Նեջդեթ Օզելը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիում գտնվող Հերոսների հրապարակի հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել է Վրաստանի միասնության համար զոհվածների հհիշատակը: Նրան ուղեկցել է Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Օզելի վրացական պաշտոնական այցը կավարտվի վաղը: