Սիբիրյան ցիկլոնների արշավը. Հայաստանում ջերմաստիճանը կարող է նվազել 20 աստիճանով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց, որ հոկտեմբերի 26-ից սկսվում են սիբիրյան ցիկլոնները: Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը կիջնի 20 աստիճանով Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ մոտ 10 աստիճանով: