Վաշինգտոնում հերթական անգամ փորձել են մուտք գործել Սպիտակ տան տարածք
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում հերթական անգամ փորձել են մուտք գործել Սպիտակ տան տարածք: Չարագործին բռնելու հարցում Գաղտնի ծառայության աշխատակիցներին օգնել են շները:
Տղամարդուն հաջողվել է ԱՄՆ նախագահի նստավայրի հյուսիսային կողմից անցնել արգելապատնեշը, ինչից հետո նրա վրա են հարձակվել շները: Օրինախախտին հաջողվել է ոտքով հարվածել նրանցից մեկին, սակայն մյուս շունը բռնել է նրան: Այդ ընթացքում միջադեպի վայր են ժամանել հատուկ գործակալները, որոնք էլ ձերբակալել են նրան:
Տարվում է հետաքննություն: Հոկտեմբերի 1-ին՝ Սպիտակ տան տարածք չարտոնյալ ներթափանցման մի շարք դեպքերից հետո, հրաժարական էր տվել Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը: Պաշտոնակատար է նշանակվել Ջոզեֆ Կլենսին: