Ինչպես խուսափել կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք բերելուց (նկարներ)
Հաշվի առնելով այն, որ մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի հիմնական մասի վերակնքման ժամանակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, և կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորև բերված պայմաններին.
1. Ապահովագրական ընկերության տարբերանշանի, ընկերության տվյալների և պայմանագրի համարի առկայությանը,
2. ԱՊՊԱ պայմանագրի վերին աջ անկյունում ունիկալ համարի առկայությանը,
3. «Ապահովադիր» դաշտում ապահովադրի տվյալների՝ մասնավորապես անձնագրային տվյալների և հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրման ճշտությանը,
4. Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալների մուտքագրման ճշտությանը,
5. Ապահովագրավճարի և վճարման եղանակի վերաբերյալ տվյալների առկայությանը (այս դաշտում կատարված նշմամբ է հավաստվում ապահովագրավճարի վճարման փաստը),
6. Ձեր և ապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից պայմանագիրը պատշաճ կարգով ստորագրված լինելուն։