Բաժիններ՝

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Մաքսային միության շրջանակներում համագործակցության հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ժամանակ քննարկել է երկու երկրների միջև առևտրային-տնտեսական համագործակցության հարցը:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Մաքսային միության շրջանակներում առևտրային-տնտեսական փոխգործակցությանն առնչվող այժմեական մի շարք հարցեր: Սրանից առաջ Բելառուսի նախագահը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս