Բաժիններ՝

Դավութօղլուն պատրաստ է հրաժարական տալ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ կառավարությունը քուրդ բնակչությանը դիտարկում է որպես երկրորդական քաղաքացիների. «Թուրքիայի բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ: Թուրքիայում խոսք չի կարող լինել մեկ ազգի կողմից մյուսին գերակայելու մասին»:

Այն բանից հետո, ինչ Թուրքիան հրաժարվեց ռազմական ուժ կիրառել՝ «Իսլամական պետության» զինյալներից սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի պաշտպանության համար, թուրքական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ կառավարությունը քրդերին վերաբերվում է որպես երկրորդական քաղաքացիների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս