ՌԴ ԱԳՆ-ը դատապարտել է «Աբխազիայի բռնակցման մասին» վրացական կողմի հայտարարությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան համարում է, որ «Աբխազիայի բռնակցման մասին» վրացի քաղաքական գործիչների դատողոթյունները վտանգավոր չարաշահումներ են, որոնք ունակ են մթագնել Ժնևյան քննարկումների մթնոլորտը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ, ով վերջերս է այցելել տարածաշրջան, և գլխավորապես քննարկել է Ժնևյան քննարկումների խնդիրները:
Հեռախոսազրույցի ժամանակ Կարասինը հայտարարել է, որ ռուս-աբխազական միաաջպետական հարաբերությունները զարգանում են 2008 թվականի սեպտեմբերի 17-ի «մեծ» պայմանագրի և դրան հաջորդած 6 տարում ստորագրված գրեթե 80 տարբեր համաձայնագրերի հիման վրա: