Հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական զորքերն այս տարի կստանան 250 միավոր նորագույն տեխնիկա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կովկասում Հարավային ռազմական օկրուգի համազորային բանակը մինչև տարեվերջ կստանա ավելի քան 250 միավոր նորագույն ռազմական ու հատուկ տեխնիկա: Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
2014 թվականին Հարավային ռազմական օկրուգի համազորային բանակի ստորաբաժանումները ստացել են մոտ 70 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: Դրանց թվում հայտնվել է ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, հրթիռա-հրետանային սպառազինություն, ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնիկա, ռադիոքիմիական ու կենսաբանական պաշտպանության, բուժծառայության, սակրավորային-ինժեներային զորքերի տեխնիկա: