ԵՄ-ը որոշել է վերացնել բանկային գաղտնիքը. The Financial TImes
Բրիտանական The Financial TImes թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարները հավանության են արժանացրել այն օրենքը, որի համաձայն՝ ԵՄ-ի անդամ 28 երկրում փաստացիորեն վերացվելու է բանկային գաղտնիքը:
Ընդգծվում է, որ վերջին 5 տարում տվյալ օրենքի դեմ ակտիվորեն հանդես են եկել Ավստրիան ու Լյուքսեմբուրգը: Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Շելինգը հայտարարել է, որ իրենց բացասական դիրքորոշումը կապված է տեխնիկական խնդիրների հետ.
«Ավստրիայում որևէ կապ չկա բանկային ու վարչական սեկտորների միջև, մեզ անհրաժեշտ է ամբողջովին վերափոխել մեր համակարգը, իսկ դա կպահանջի ժամանակ»:
Նոր օրենքի համաձայն՝ եվրոպական բանկերը պարտավոր կլինեն այն երկրի հարկային մարմիններին ավտոմատ ուղարկել իրենց հաճախորդի հաշվեհամարի մասին տվյալները, որի քաղաքացին կհանդիսանա նա:
Եվրոպացի նախարարները կարծում են, որ նոր պահանջները կօգնեն կանխել հարկերից խուսափելը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017 թվականին՝ բացառությամբ Ավստրիայի: