Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց

Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տարածքային կառավարման նախարար փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարկանի դիմում է ներկայացրել։ Նա նշեց, որ Արմեն Գևորգյանը մտադիր է աշխատել մասնավոր հատվածում, սակայն հետագայում էլ կհամագործակցի կառավարության հետ։ «Դու մեզ շնորհակալ չե՞ս»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը դիմելով Արմեն Գևորգյանին։

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար, նաև գործընկերներին և միջազգային կառույցներին այս տարիների համատեղ աշխատանքի համար։ «Իրոք մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում»,- ասաց Արմեն Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս