Չինաստանը հրաժարվել է փոխել Հոնգկոնգի կառավարման մոդելը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը հրաժարվել է փոխել Հոնկոնգի ղեկավարման մոդելը: Այս մասին Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը:
Նրա խոսքերով՝ վարչական շրջանի կառավարությունը կարող է բնակիչներին ապահովել սոցիալական կայունություն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի կենտրոնական կառավարությունը Հոնգկոնգի ղեկավարման ժամանակ մշտապես առաջնորդվել է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով:
Նրա խոսքերով՝ Հոնգկոնգի կայունության ու բարգավաճման հարցում շահագրգռված է ոչ միայն Չինաստանը, այլև՝ վարչական շրջանի բնակիչները: Վարչապետն ընդգծել է, որ Պեկինը պաշտպանելու է Հոնգկոնգում բոլոր օտար ներդրողների օրինական շահերը: