Բելառուս պատգամավորները վավերացրել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բելառուս պատգամավորներն այսօր վավերացրել են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը:
Պլանավորված է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացման հարցն այսօր կդիտարկի նաև խորհրդարանի վերին պալատը՝ Հանրապետության խորհուրդը: Դրանից հետո փաստաթուղթը ստորագրման համար կուղարկվի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որով և կավարտվի Բելառուսի կողմից վավերացման ընթացակարգը:
ԵՏՄ-ը պետք է սկսի գործել 2015 թվականի հուանվարի 1-ից: