Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդանավակայաններում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ՝ կապված Էբոլա վիրուսի հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են ստուգել երկիր ժամանող ուղևորներին՝ պարզելու համար նրանց մոտ Էբոլա տենդի ախտանիշների առկայության հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության փոխնախարար Ալեխանդրո Մայորկասը:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը մանրամասնել է, որ անվտանգության միջոցները խստացվել են ամերիկյան հինգ խոշոր օդանավակայաններում, որոնցից երկուսը գտնվում են Նյու Յորքում, իսկ մնացյալները՝ Վաշինգտոնում, Չիկագոյում ու Ատլանտայում:

Էռնեստի խոսքերով՝ ստուգվելու են երկիր ժամանողների ջերմաստիճանը: Նա հավելել է, որ նոր միջոցների շնորհիվ հաջողվել է վերահսկողության տակ առնել Էբոլա վիրուսից ամենաշատը տուժած Արևմտյան Աֆրիկայի երկրներից (Լիբերիա, Սիեռա Լեոնե ու Գվինեա) ուղևորահոսքի 94 տոկոսը: Օրական ստուգում է անցնում մոտ 150 մարդ:

Երեկ ԱՄՆ-ում գրանցվել է Էբոլա տենդից մահանալու առաջին դեպքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս