ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդներն անձնական թշնամանք ունեն ՕԵԿ ղեկավարի նկատմամբ
ՕԵԿ-ը հայտնվել է չափազանց հետաքրքիր կարգավիճակում. նա չի ընդունվում ինչպես` իշխանությունների, այնպես էլ` ընդդիմադիրների կողմից: Այս կուսակցությունը գրեթե բոլոր հարցերում ունի եռյակի դիրքորոշման համահունչ մոտեցում. կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվում եռյակի կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերին, եռյակի նման սահմանադրական փոփոխությունների իրականացումը համարում են այս պահի համար ոչ նպատակահարմար, սակայն նրանք հրավիրված չեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում չի բացառել, որ կուսակցության որոշ անդամներ կարող են մասնակցել հանրահավաքին, հնարավոր է համարել նաև իր մասնակցությունը, սակայն ասել է, որ կուսակցության մասնակցության համար անհրաժեշտ է պաշտոնական հրավեր: ՕԵԿ-ի ու եռյակի համագործակցությունն անհնար է ոչ այնքան` քաղաքական, որքան` զուտ անձնական դրդապատճառներով. եռյակի անդամ կուսակցություններից երկուսի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդներն անձնական թշնամանք ունեն ՕԵԿ ղեկավարի նկատմամբ, և որևէ պարագայում դժվար է նրանց պատկերացնել միևնույն հարթակում, դաշնակիցների դերում:
Հրապարակումն ամբողջությամբ կարող կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: