Մենք ցանկանում ենք հաշտվել աբխազ ու օս եղբայրների հետ. Գարիբաշվիլի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է հաշտվել աբխազ ու օս եղբայրների հետ.
«Երեկ նոր նախաձեռնություն հնչեց Աբխազիայի դե-ֆակտո իշխանություններից: Դրա հետ կապված՝ ցանկանում եմ ընդգծել, որ մեր իշխանության գալուց հետո մենք ցանկություն ու պատրաստակամություն ենք հայտնել՝ սկսելու համար մեր աբխազ ու օս եղբայրների հետ իրական հաշտեցման գործընթաց»:
Նախօրեին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել էր, որ մտադիր է փակել վրաց-աբխազական սահմանին ընկած հինգ անցակետ, թողնել միայն մեկը և ամրապնդել սահմանը: Գարիբաշվիլին ընդգծել է, որ դա կվատթարանցի տեղում իրենց քաղաքացիների դրությունը: