Բաժիններ՝

Էրդողանն Օբամայի հետ քննարկել է «Իսլամական պետության» հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ գլխավորապես քննարկել է «Իսլամական պետության» գործունեության հարցը:

Ահաբակեկչական կազմակերպությունների դեմ պայքարից բացի, Էրդողանն ու Օբաման քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Նյու Յորքում Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումից առաջ:

Էրդողանն ու Օբաման ընդգծել են, որ երկու երկու երկրները շարունակելու են ռազմավարական համագործակցությունն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի ու Սիրիայի հարցերում: Բայդենի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը քննարկել է Իրաքի ու Սիրիայի վերջին զարգացումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս