Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանում ստեղծվել է Կիբեր սպառնալիքներին հակազդելու կենտրոն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանում ստեղծվել է Կիբեր սպառնալիքներին հակազդելու կենտրոն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանը ստորագրել է այսօր:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է. «Ներկայումս մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում Կիբեր սպառնալիքներին ու տեղեկատվական հարձակումներին հակազդելու պայքարի կենտրոն ստեղծելու հարցում օգտագործում ենք ռուսական փորձը»:

Բորդյուժան, սակայն, չի մանրամասնել դրա ստեղծման կոնկրետ ժամակետը: Նա ընդգծել է, որ նոր կառույցը գործելու է ՀԱՊԿ-ի հատուկ գործողությունների ուժերի կազմում:

Բորդյուժան Կիբեր սպառնալիքներին հակազդելու կենտրոնի ստեղծման պլանի մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականի ապրիլին, Եկատերինբուրգում: Ներկայումս նման կենտրոններ գործում են ԱՄՆ-ում ու Չինաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս