Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ին կներկայացնի երեք տարում պաղեստինյան պետություն ստեղծելու մասին առաջարկը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը մտադիր է ՄԱԿ-ի դիտարկմանը ներկայացնել 3 տարվա ընթացքում իսրայելական օկուպացիային վերջ դնելու և պաղեստինյան պետություն ստեղծելու մասին առաջարկը:
Աբբասի խոսքերով՝ շաբաթվա վերջին նա առաջ կքաշի Իսրայելի հետ խաղաղության բանակցությունների ժամանակավոր նոր գրաֆիկ: Ուրբաթ պլանավորված է Մահմուդ Աբբասի ելույթը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում: