Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ի Հայ ու Հրեա համայնքների ներկայացուցիչների հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ-ի Հայկական ու Հրեական համայնքների ներկայացուցիչների հետ:

Ակնկալվում է, որ Էրդողանը մասնավորապես հանդիպելու է ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդ, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոն Լաուդերի հետ:

Հուլիսին ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչներն Էրդողանին կոչ էին արել հրաժարվել 2004 թվականին ստացած պարգևից, ինչի համար պատճառ էին հանդիսացել Էրդողանի հակաիսրայելական խիստ հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս