Գուլնարա Կարիմովան կանգնելու է դատարանի առաջ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովային կասկածում են հակաիրավական գործողությունների մասնակցելու մեջ: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Գուլնոզա Ռահիմովան:
Նրա խոսքերով՝ ենթադրյալ կազմակերպված հանցավոր խմբի անդամների մեծ մասի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան: Նրանց կասկածում են 2011-2013 թվականներին ձեռնարկատիրության շղարշի ներքո տնտեսական հանցանքներ գործելու համակարգ ստեղծելու մեջ: Նրանք շանտաժի ու դրամաշորթության, փաստաթղթեր կեղծելու ճանապարհով պետությանը պատճառել են հատկապես խոշոր չափի վնաս: