Իրանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը կհանդիպեն առաջին անգամ՝ սկսած 1979 թվականից

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր են երկկողմ հանդիպում անցկացնել Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում:

Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամլո ծառայությունը: Դա կլինի նման մակարդակով իրանա-բրիտանական առաջին հանդիպումը՝ սկսած 1979 թվականից:

Դիտորդների կարծիքով՝ Քեմերոնը կփորձի Իրանի նախագահին համոզել, որ անհրաժետ է միանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին:

Սրանից առաջ Իրանը հրաժարվել էր միանալ կոալիցիային, թեև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930