Ուկրաինան ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ-2015»-ին
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինան ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ-2015» երաժշտական մրցույթին, սակայն 2016 թվականին պլանավորում է վերստին մասնակցել մրցույթին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը:
Վերջինիս տարածած հաղորդագրությունում նշված է, որ երկրի անկայուն ֆինանսական, քաղաքական իրավիճակը, արևելքից ռազմական ագրեսիան, ուկրաինական տարածքների բռնակցումը, այդ բոլոր գործընթացները թույլ չեն տալիս կենտրոնանալ «Եվրատեսիլ 2015»-ի վրա: Որոշվել է մանրակրկիտ խնայել յուրաքանչյուր ծախս: