Բաժիններ՝

Ռուսաստանը կմասնակցի Ավստրալիայում կայանալիք G20-ի գագաթաժողովին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` G-20-ի մասնակիցները կարծում են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ավստրալիայում կայանալիք կառույցի գագաթաժողովին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի գլխավոր գանձապետ Ջո Հոկին:

Հոկին նախագահելու է ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով սեպտեմբերի 20-21-ին կայանալիք G-20-ի նիստը: Երբ Բրիզբենում Հոկիին հարցրել են, թե արդյոք Ավստրալիան չի արգելափակի՞ Ռուսաստանի մասնակցությունն այդ նիստին, Հոկին հայտարարել է, որ այդ հարցում որոշում ընդունողը ոչ թե Ավստրալիան է, այլ` G-20-ի բոլոր անդամները, որոնք էլ գտել են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի ֆորումին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս