Ավստրալիան 600 զինծառայող կուղարկի Մերձավոր Արևելք
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ավստրալիան «Իսլամական պետության» դեմ միջազգային գործողությունում իր ներդրումն ունենալու համար 600 զինծառայող է ուղարկելու Մերձավոր Արևելք: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն Ավստրալիային առաջարկել է մասնակցել «Իսլամական պետության» դեմ առաջիկա ռազմական գործողությանը: Աբոտն ընդգծել է, որ առաջին փուլում Մերձավոր Արևելք կուղարկվի 200 զինծառայող, որոնք կպատրաստեն Իրաքի զինված ուժերին ու Փեշմերգային (Իրաքի քրդերին):
Մերձավոր Արևելք ուղարկվելիք 600 զինծառայողներից 400-ը ներկայացնում են ռազմաօդային ուժերը: Ավստրալիան Մերձավոր Արևելք կուղարկի 10 ինքնաթիռ, որոնցից 8-ը մարտական ինքնաթիռներ են, 1-ը` վաղաժամ զգուշացման ինքնաթիռ, 1-ը` օդում լիցքավորիչ ինքնաթիռ: