Ռուսաստանը մարտական ուղղաթիռներ է տեղակայել Ղրիմի հյուսիսային շրջաններում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը զորքեր է կենտրոնացնում Ղրիմի թերակղզու հյուսիսային շրջաններում: Այս մասին այսօր հայտարարել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի կոորդինատոր Դմիտրի Տիմչուկը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ուղղաթիռներ է տեղակայել Ջանկոյի օդանավակայանում:
Բացի այդ, վերջին օրերին նկատվել է Կերչի նեղուցով Ղրիմից Ռուսաստան մոտոհրաձգային ու հրետանային ստորաբաժանումների դուրս բերում: Նախնական տվյալներով՝ այդ ստորաբաժանումները տեղափոխվում են Ռուսաստանի Ռոստովի մարզ՝ Ուկրաինայի հետ սահման:
Տիմչուկը հավելել է, որ Դոնբասում ռազմական գործողությունների գոտում ամենալարված իրավիճակը տիրում է Լուգանսկի մարզի հյուսիսում ու Դոնեցկի մարզի հարավում: