Այսօր մեկնարկեց Արևմուտքի ու Ռուսաստանի միջև նոր «Սառը պատերազմը». Der Spiegel
Գերմանական Der Spiegel թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ը պատմության մեջ կմտնի որպես Արևմուտքի ու Ռուսաստանի միջև նոր «Սառը պատերազմի» սկիզբ: Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հրադադարը տևեց գրեթե 25 տարի՝ կրելով ժամանակավոր բնույթ.
«Այժմ զինվորականների ապշեցուցիչ տրամաբանությունը կվճռի Եվրոպայի քաղաքականությունը: Դրանից կարելի էր խուսափել, եթե որևէ մեկը ցանկանար դա: Ռուսաստանը չի ցանկանում, իսկ մենք՝ Արևմուտքում, չենք կարող նահանջել:
Դա տանգո է երկուսի համար, ինչպես որ ժամանակին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի հարաբերությունների մասին արտահայտվել է Ռոնալդ Ռեյգանը: Եվ մենք այժմ գնում ենք դեպի անցյալ՝ մեր հետևից թողնելով 25-ամյա քաղաքական լիցքաթափության բեկորները»:
Թերթն ընդգծում է, որ Սառը պատերազմի տրամաբանությունը կայանում է հետևյալում. «Թշնամուց սպասի՛ր վատը»: Այսօր Ուելսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ուղիղ ագրեսիա ձեռնարկելու մեջ: